Toon Complex LLC

Toon Complex LLC
99, David Bek str., Yerevan, Armenia 0092
Armenia
E-mail: info@toon.am
T. +374 11 668484

http://www.toon.am/

«Տուն Կոմպլեքս» ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին և արդեն երկու տասնյակից ավելի տարիներ ներկայանում է հայաստանյան շուկայում եվրոպատուհանների, դռների, պրոֆիլների, ջեռուցման համակարգերի, իտալական գազի կաթսաների, մարտկոցների, չորանոցների, ջրահեռացման և ջրամատակարարման խողովակների, լոգախցիկների, հիդրոմերսող վաննաների, լվացարանների և կոնքամանների, լամինատե հատակների, կահույքի և շինարարական նյութերի արտադրությամբ, ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեծացվել են արտադրության ծավալներն ու տեսականին՝ համալրելով այն մետաղի փոշեներկման և  խմիչքի, մրգերի, մսամթերքի և կաթնամթերքի համար  նախատեսված   ավելի քան 12 տեսակի պլաստմասե արկղերի արտադրությամբ:

Ընկերության ապրանքատեսականին հիմնականում ներմուծվում է եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Չինաստանից, Արաբական Էմիրություններից, Թուրքիայից: Նրանց արտադրանքի որակական բարձր հատկանիշների և պահանջվող չափանիշներին համապատասխանության մասին վկայությունն ամրագրված է արտադրողներին շնորհված հավաստագրերում:

Ընկերության որդեգրաց՝ սպառողի տարատեսակ պահանջների բավարարմանն ուղղված համալիր մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել տան ջեռուցման ու կահավորման վերաբերյալ խորհրդատվություն, իրականացնում է անհատական պատվերների նախագծում, առաքում և մոնտաժ, ինչպես նաև երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչը խոսում է ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետների և բավարար քանակությամբ պահեստամասերի առկայության մասին: «Տուն Կոմպլեքս» ընկերությունը պարբերաբար իր աշխատակիցների համար կազմակերպում է սեմինարներ և դասընթացներ նոր ապրանքատեսականուն և տեխնոլոգիաներին ծանոթանալու, սպասարկման որակը բարձրացնելու և հաճախորդին ճիշտ խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ, քանի որ շարունակ զարգացող շուկայի և նոր տեխնոլոգիաների պարագայում ընկերությունը կարևորում է հաճախորդներին առաջարկվող ծառայությունների բարձր որակի ապահովումը:

Հայաստանյան շուկայից բացի ընկերությունը մասնակցում է նաև արտերկրում կազմակերպվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին՝ համաշխարհային նորարարություններին ծանոթանալու և տեղական շուկայում դրանք ներկայացնելու նպատակով:

Տուն Կոմպլեքս ... համալիր մետեցում